Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ նախագահը սպառնում է Ադրբեջանին

ԱԺ նախագահը սպառնում է Ադրբեջանին
21.12.2015 | 14:54

ԱԺ արտահերթ նիստն այսօր սկսվեց մեկ րոպե լռությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին շփման գծում զոհված զինծառայողների հիշատակը: ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե խաղաղությունը բանակցությունների ճանապարհով անընդունելի է դավադիր Ադրբեջանի համար, հայկական կողմը պատրաստ է այլ ձևով գործել: «Ինչը մեր մարտունակ բանակը բազմիցս ապացուցել է, և դա շատ ավելի ցավագին կլինի նրանց համար»,- շեշտեց Գ. Սահակյանը:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ